▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման ենթարկվածներին ազատ են արձակել

Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր  «ամոթանքի ակցիա» էր  նախաձեռնել ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց:  Նրանք ապահանջում էին, որպեսզի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն իջնի և լսի իրենց։ Նրանց  մոտեցավ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ով փորձում էր համոզել, որ կուտակային կենսաթոշակների մասին իրենց դիրքորոշումները սուբյեկտիվ են, սակայն ցույցի մասնակիցները պահանջում էին, որպեսզի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գա և բացատրություններ տա:

Արդյունքում տեղի ունեցավ բախում, հրմշտոց և մի քանի ցուցարար հայտնվեց ոստիկանական բաժանմունքում:

Քիչ առաջ «Դեմ եմ» նախաձեռնության բոլոր անդամներին ազատ արձակեցին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից։

«Դեմ եմ»-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենց ակցիան՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ հակաօրինական չէ, ինչպես պնդում են իրավապահները:

Նշենք, որ բերման ենթարկվածների նկատմամբ վարչական տույժեր են կիրառվել:

Ֆինանսների նախարարության` քիչ առաջ տարածած հաղորդագրության համաձայն  «Դեմ եմ»  նախաձեռնության անդամները հրաժարվել են  ֆինանսների նախարարության երկխոսելու առաջարկից:

«Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը և ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաև բաց է ցանկացած երկխոսության համար:

«Դեմ եմ»  քաղաքացիական նախաձեռնության անդամներին, ովքեր մարտի 7-ին ցույց էին անցկացնում ֆինանսների նախարարության առջև, առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձևավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու և անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար:

«Դեմ եմ»  նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին