▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերեզովսկին հայտնի պեդոֆիլ էր

Օլիգարխ Բորիս Բերեզովսկին ամեն օր վճարել է Ռուսաստանից կամ Արևելյան Եվրոպայից Մեծ Բրիտանիա դեռահաս աղջիկների ուղևորությունը՝ սեքսի նպատակով: Ինչպես հաջողվել է իմանալ The Daily Mail-ի բրիտանացի լրագրողներին, նա իր վարորդներին հրամայել է 420 հզ. ֆունտ արժողությամբ լիմուզինները մայրուղիներում վարել 140 կմ/ժ արագությամբ: Այդ ժամանակ, հետևի նստարանին նրա հետ եղել են 16-ամյա աղջիկներ, որոնց հետ նա սեքսով է զբաղվել: Ինչպես հաղորդել է ականատեսներից մեկը, իր անչափահաս ընկերուհիներին Բերեզովսկին պահել է կա՛մ շքեղ հյուրանոցներում, կա՛մ իր առանձնատանը:

Այսպես, Ռիգայից բերված աղջիկը, որոշ ժամանակ անց խնդրել է իրեն տուն ուղարկել, և Բերեզովսկին համաձայնել է, բայց վարորդին հանձնարարել է այնպես անել, որ աղջիկն ուշանա ինքնաթիռից: Երբ աղջիկը հասկացել է, որ չի կարող տուն հասնել, սկսել է լաց լինել, և նրան հետ են տարել առանձնատուն, որտեղ նա մնացել է ևս 24 ժամ: «Բորիսը շատ գոհ էր ու ինձ «սմայլիկ» էր ուղարկել»,- նշել է վարորդը:

«Թվում էր, թե նրա մոտ անընդհատ երիտասարդ աղջիկների հոսք է: Ես ինձ շատ մեղավոր էի զգում, քանի որ նրանց մեծ մասը նույն տարիքի էին, ինչ իմ աղջիկը»,- պատմել է Բերեզովսկու աշխատակիցը:

Նախկին թիկնապահները ևս հիշում են, թե ինչպես էր Բերեզովսկին խախտումներով ավտոմեքենա վարում Լոնդոնի փողոցներով ու վախեցնում վարորդներին, որ իրեն ճանապարհ տան:

 Գրառումը` Լրագրողի բլոգից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին