▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելառուսը պատրաստ է օգնել ԼՂ կարգավորման հարցում. «Առավոտ»

«Բելառուսը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ձեզ անկեղծ կասեմ, ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Դոնբասում, այնպես էլ մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Մինսկի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ «խնդիրը կարող է լուծվել, բացառապես բանակցությունների սեղանի շուրջ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:

 

«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին՝ այդ հակամարտությանը խաղաղ լուծում տալու ճանապարհին: Մենք ելնում ենք նրանից, որ մարդկանց համար ավելի մեծ արժեք չկա, քան հայրենիքի հողում խաղաղությունը և հանգստությունը»,- ասել է Բելառուսի նախագահը»,–գրում է թերթը։

 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին