BBC հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել հայ երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին:
Ռեպորտաժվում ասվում է, որ դեպի ծով ելք չունենալը խաչընդոտում է Հայաստանին զարգացնել իր տնտեսությունը, սակայն դրա արդյունքում երկրի իշխանությունները սկսեցին ուսումնասիրել նոր տեխնոլոգիաները որպես հարստություն ստեղծելու միջոց:
Ռեպորտաժում ներկայացվում է Երեւանում գործող Թումո կենտրոնը, որտեղ երեխաները կարողանում են անվճար IT կրթություն ստանալ: Նշվում է, որ չնայած այժմ Հայաստանն ունի ցնցումներով լի տնտեսություն, այնուամենայնիվ այս և եկող սերունդները շատը բաներ կարող են փոխել: Խոսվում է նաեւ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների մասին: