▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

BBC-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բրիտանական հեղինակավոր BBC-ն անդրադարձ է կատարել Հայաստանի հավաքականի առաջատար և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Մխիթարյանի հետ հանդիպման ընթացքում BBC-ի ժուռնալիստը 28-ամյա հայ կիսապաշտպանի հետ խոսել է տարբեր լեզուներին տիրապետելու, պատերազմական տարիներին Հայաստանում մեծանալու դժվարությունների, զինվորական ծառայության, Համլետ Մխիթարյանի, Յուրգեն Կլոպի, Չեմպիոնների լիգայում հանդես գալու կարևորության, «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ու սկզբնական շրջանում ունեցած խնդիրների մասին:

«Չեմպիոնների լիգայում հանդես գալը միշտ էլ շատ հաճելի է, սակայն դա կարևորագույնը չէ: Բոլորը գիտեն, որ «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի մեծագույն ակումբներից է, և ես չէի կարող չօգտվել ընձեռված հնարավորությունից: Սկզբնական շրջանում խնդիրներ չէի ասի, սակայն դժվարություններ կային: Այն ժամանակահատվածում, երբ չէի խաղում, չէի տխրում, քանի որ դա միայն կվնասեր: Ես սպասում էի, սպասում իմ հնարավորությանը, որն անպայման լինելու էր: Յուրաքանչյուր մարդ այս կյանքում ստանում է իր հնարավորությունը, միայն պետք է կարողանա օգտագործել այն»,- ասել է Մխիթարյանը:

 Զրույցի մյուս հատվածը. Պատերազմի տարիներն ապրած և այժմ աշխարհի ամենահայտնի հայերից Հենրիխ Մխիթարյանը. BBC-ի ակնարկը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին