▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմասերի հովանավորը Վիգեն Սարգսյանն է.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից կմասնակցի 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին: Նրա հովանավորը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, ով վերջերս ներկա է գտնվել Առաքելյանի երեխաների կնունքի արարողությանը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բազմասեր Առաքելյանը չհերքեց ՊՆ-ի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին լուրը:

«Չգիտեմ` Ձեր տեղեկությունները որտեղից են, բայց շրջապատս նոր չեմ հավաքում: Եղել եմ մարզիկ, հավաքականի անդամ: Իմ երեխաների կնունքին, այո՛, Վիգեն Սարգսյանն էլ է եղել: Դա մկրտություն է, սուրբ մեռոն, քաղաքականության հետ չի կարելի կապել: Իսկ ինչ վերաբերում է 2017-ի ընտրություններին, ես ինքս 2012 թվականին մեծամասնական թեկնածու եմ եղել ու հավաքել եմ մոտ 20 հազար ձայն: Հիմա այս ռեյտինգայինը նույն մեծամասնականն է: Բա իմ հողն ու ջուրն է, հարգանք-պատիվ ունեմ...: Ի վերջո, Բազմասեր Առաքելյանը ՀՀԿ-ո՞վ է առաջադրվելու ռեյտինգայինով, որոշումը թող մնա իմ մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին