«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, որը ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի հորեղբայրն է:
Պատճառն այն է, որ ֆիզկուլտինստիտուտում բազմաթիվ խախտումներ ու ապօրինություններ են հայտնաբերվել, որոնց մասին տեղեկացել է նաեւ Սերժ Սարգսյանը։ Դրանից հետո անգամ Բազմասեր Առաքելյանը չի կարողացել օգնել հորեղբորը՝ որքան էլ փորձել է: Մեզ հասած տեղեկություններով՝ Վահրամ Առաքելյանին ռեկտորի պաշտոնում կփոխարինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շատ վստահելի անձանցից մեկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում