Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմակարծությունն ապահովելու, խոսքի ազատությունը չսահմանափակելու և հասարակության բոլոր շերտերին եթեր տրամադրելու նպատակով առաջարկում եմ, որ հանրային հեռուստատեսության տաղավար անհապաղ հրավիրեն պուտանկեքին, «միջին վիճակագրական խնջույքների» մասնակից նարկոշներին և տարբեր տրամաչափի կրիմինալի ներկայացուցիչներին՝ ջեբկիրներից մինչև մարդասպաններ:
ՀԳ. Վերջում չմոռանաք ամրագրել, որ Հ1-ի աշխատակազմը ՀԱՄԱՁԱՅՆ չէ այդ հյուրերի կողմից հնչեցրած մտքերի հետ»:
Նշենք, որ Հանրայինը պարզաբանում էր տարածել, անդրադառնակով երգիչ Սուպեր Սաքոյի հարցարզրույցից հետո հեռուստաընկերության հասցեին չդադարող քննադատություններին ու ,մասնավորապես, նշել էր, թե «վերջին շրջանում Հանրայինը հաճախ է քննադատության ենթարկվում տարբեր կարծիքներ ունեցող անձանց եթերաժամանակ տրամադրելու համար, մինչդեռ «հանրային» բառը արտահայտում է հենց այդ բազմազանությունը և բազմակարծությունը»:
Դիտեք նաև՝