Օրեր առաջ հրաժարական էր տվել Դոնեցկի ինքնահռչակ ժողովրական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը, այսօր իր պաշտոնը լքել է «ժողովրդականներ» պաշտպանության նախարար, ոմանց կարծիքով՝ ռուսամետ անջատողականների փաստացի առաջնորդ Իգոր Ստերլկովը:
Այս երկու գործիչները թիմակիցներ են ու համարվում էին, այսպես կոչված, արմատական թևի ներկայացուցիչներ: Ոմանք ենթադրում են, որ նրանց հեռացումը պաշտոններից նշակում է, որ Մոսկվան դադարեցնում է աջակցությունն Ուկրաինայի արևելքի անջատողականներին:
Այլ փորձագետներ էլ պնդում են, որ Մոսկվայում որոշել են մշտապես «թեժ պահել» Ուկրաինայի արևելքը ու այդ նպատակով նոր թիմ են գործուղում Դոնեցկ: