▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախտներս բերում է՝ Վազգեն Մանուկյանի՝ ՊՆ նախարար դառնալու հաճույքը չենք վայելելու

«Բանից պարզվում է Վազգենը սպասում է պատերազմի, որ համաձայնվի պաշտպանության նախարար աշխատելու: Հիշեցի 1993թ. կառավարության փակ նիստը:

Քանի որ այն այսօր որեւիցե արժեք եւ գաղտնիություն չի ներկայացնում` պատմեմ: Վազգենն ու իր տեղակալ Քոչարյան Անդրանիկը երկու նախագիծ էին ներկայացրել`

1. պաշտպանության նախարարության նոր շենքի եւ

2.պահեստային օդանավականի ընտրության հարցը:

Պաշտպանության նախարարության նոր շենքերի համալիր առաջարկվում էր Կոմիտասի չորս բարձրահարկ եւ հետեվի Հայպետստանդարտի շենքերը, իսկ որպես պահեստային օդանավակայան` արզնու օդանավակայանը:

Հիմնավորում էին, որ ռազմական տեսակետից ընտրել են լավագույն տարբերակները: Երբ ես հիմնավորեցի, որ ընդհակառակը` ընտրվել է ամենավատագույն տարբերակը, նախագիծը հանվեց օրակարգից:

Վազգենը հարձակվեց, թե իմ ինչ գործն է:

Բայց ոչինչ, կարեւորը որ ազգավնաս ու սխալ ընտրություն չկատարվեց:

Հիմա բախտներս բերում է, որ պատերազմ չի սպասվում ու մենք էլ նրա նախարար դառնալու հաճույքը չենք վայելելու»,-գրել է ՀԱԿ անդամ Ղուկաս Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին