▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղնիքից հետո պահպանակը գցի հացի տոպրակի մեջ... henaran.am

henaran.am-ը գրում է. Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց եւ ավարտվեց  29-ամյա անմեղսունակ Էմիլ Դոխոլյանի դատավարությունը: Քրեական գործ է հարուցվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 258 հոդվաշի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի, Դոխոլյանը, խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելով՝ Տ. Մեծի 10 հասցեում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Դատական նիստին հրավիրված վկաներն տարբեր պատճաոներռվ չէին ներկայացել եւ կողմերը չառարկեցին, որ  հրապարկվեն նրանց նախնական ցուցմունքները: Ըստ էության դրանք նույն բովանդակությամբ էին: Մասնավորապես, խանութի աշխատակիցը նկատելով, որ տոպրակի մեջ օգտագործված պահպանակ կա, անմիջապես տեղյակ է պահել մենեջերին: Տեսաձայնագրող սարքերի վերծանումից պարզվել է, որ Դոխոլյանը մտնելով խանութ` տեսնելով, որ շրջակայքում մարդ չկա, պահպանակը դրել է տոպրակի մեջ:

Դոխոլյանը Վրաստանի քաղաքացի է: Հոր պատմելով, մոտ մեկ տարի առաջ նեղացել է ծնողներից եւ եկել Երեւան: «Դե աղջիկ էր ուզում, պարոն դատավոր, տանը պահելու բան չէր, լավ աղջիկ չէր,  ասի չես պսակիվի, նեղացավ, ասեց գնում եմ Երեւան` ապրեմ, պսակվեմ»,-դատարանում պատմեց նրա հայրը` Ռոմանոս Դոխոլյանը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին