ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ ԱԱԾ նոր պետի պաշտոնում նշանակված Գեորգի Կուտոյանը թարմություն կմտցնի ԱԱԾ-ում.
«35 տարեկանը շատ ավելի արագ կկողմնորոշվի, լուրջ կմոտենա բարեփոխումներին: Կարևոր է ազնվությունը, իսկ փորձը կգա: Այսօր նա քաղաքական դեմք կլինի, մինչև խորանա այդ աշխատանքի մեջ: Ավելին 1-2 տարի հետո փայլուն կադր կունենանք»,-նման կարծիք հայտնեց Գուրգեն Եղիազարյանը:
ԱԱԾ պետի նախկին տեղակալը նշեց, որ երիտասարդների առաջ գալու ենթատեքստ նկատել է նաև Սերժ Սարգսյանի ելույթում.
«Տողատակում տեսա նաև հետևյալը.այն է՝ բավական է ձեզ համար ինձ քարկոծեն, ցանկացած մեղք բարդեն իմ ուսերին»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ այս հայտարարությունը 6-7 տարի առաջ պետք է լիներ:
Անի Կարապետյան