▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բավական է, ամոթ է». Նադեժդա Սարգսյանը՝ «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգը քննադատողներին

 

life.panorama.am-ը գրում է. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը զրույցում պատմեց, որ շատ սրտնեղած է, որ դարձյալ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին ընդառաջ, իր բնորոշմամբ, հայերին հատուկ կերպով քննարկում են հայկական կողմի մասնակիցներին և ներկայացվող երգը:

«Մենք  միշտ բաժանվել ենք երկու բանակի, միակ երկիրն ենք, որ մեր մասնակիցներին քարկոծելով ենք ուղարկում այս մրցույթին, ես ուզում եմ բոլորին ասել, բավական է, ամոթ է»,- նշեց Նադեժդա Սարգսյանը:

Երգչուհին ընդգծեց նաև, որ տպավորված է «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթին մասնակցող հայաստանյան երգի և խմբի գաղափարով, ըստ իրեն Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի «Face The Shadow» երգը արտահայտում է աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ցավը. «Հավաքել տարբեր երկրների տաղանդավոր հայերին ու երգել Հայոց ցեղասպանության մասին՝ հրաշալի գաղափար է: Սա այն թեման է, որը իմ սրտին է մոտ և առհասարակ  բոլորիս սրտին է մոտ: Շատ եմ ուզում, որ վերջապես ավելի դրական մտածենք, պետք չէ ուրախացնենք մեր թշնամիներին: Փառք Աստծո, որ կանք ու ստեղծվել է նման երգ»,-զրույցը եզրափակեց Նադեժդա Սարգսյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին