▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բատկան հյուրընկալվել էր Ծառուկյանին. «Հրապարակ»

«Որքան էլ պարադոքսալ, ՀԱՊԿ նիստին մասնակցելու եկած Բատկա Լուկաշենկոն Հայաստան էր ժամանել առանց 12-ամյա Կոլյայի, որին անցած տարի անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովին էր տարել՝ որպես պատվիրակության անդամ։ Ի դեպ, Բատկան իրեն հատուկ անկեղծությամբ նիստի ժամանակ ասել էր. «Մանր հարցերով իրեն վերցրել-Հայաստան են բերել. ՀԱՊԿ-ն ոչ մեկն աշխարհում ճանաչել չի ուզում»։ Եվ, որպեսզի այցը «խոշորացվի», նա այցելել է իր թանկագին Գագիկ Կոլյայիչին՝ Ծառուկյանին։ Խոսվում էր, որ նախագահները Հայաստանից մեկնել են անմիջապես նիստից հետո, իսկ Բատկան հյուրընկալվել է Ծառուկյանին ու մեկնել հաջորդ օրը։ Այդպե՛ս է՝ հարցրինք Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին։ «Մասամբ. Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովի օրը կարճ ժամանակով հյուրընկալվել է Գագիկ Ծառուկյանին եւ նույն օրն էլ մեկնել Հայաստանից»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին