Մայամիում («Հարդ Ռոք» ստադիոն, 74 հազար հանդիսական) տեղի ունեցած նոր մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյում» հաղթանակ տարավ «Բարսելոնան»՝ 3:2: Պատմության մեջ երկրորդ անգամ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» հանդիպեցին Իսպանիայից դուրս (առաջին անգամ եղել է 1982թ. մայիսի 30-ին Վենեսուելայում): 1991 թվականից հետո թիմերն առաջին անգամ մրցեցին ընկերական խաղում: Նշենք, որ խաղի երրորդ րոպեին հաշիվը բացեց արգենտինացի Լիոնել Մեսին՝ գեղեցիկ անհատական անցումից հետո:
Հիշեցնենք, որ 98 օր առաջ տեղի ունեցած Իսպանիայի առաջնության խաղում «Բարսելոնան» Լուիս Էնրիկեի գլխավորությամբ Մադրիդում «Ռեալին» հաղթել էր դարձյալ 3:2 հաշվով: