Իսպանիայի Պրեմիերայի 29 -րդ տուրում Սելթան հյուրընկալել էր Բարսելոնային:
Հանդիպման 38-րդ րոպեին Նաչո Ինսային հաջողվել է առաջ մղել դաշտի տերերին, սակայն Սելթայի ուրախությունը երկար չի տևել:
43-րդ րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումով Տելիոն կարողացել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը:73-րդ րոպեին հերթը հասավ անձամբ արգենտինացին, ով ստանալով Տելիոյի փոխանցումը, մեկ հպումով այն ուղարկեց դարպասը և դարձավ յուրօրինակ ռեկորդի հեղինակ: Մեսսին միակ ֆուտբոլիստն է, ով անընդմեջ կարողացել է գրավել Իսպանիայի պրեմիերայի բոլոր թիմերի դարպասները: Բարսելոնային հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց և խաղավարտից երեք րոպե առաջ Բորխա Օուբինյան նորից վերականգնեց հաշվի հավասարակշռությունն ու միավոր բերեց իր թիմին:
Բարսելոնան չնայած միավորներ կորցրեց, այնուամենայնիվ 75 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղուսյակը:
Footballcity.am կայքն է գրում այս մասին