▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարսելոնան» հրաշք գործեց. «Բարսելոնա» -ՊՍԺ` 6-1. «Բորուսիա»-«Բենֆիկա»` 4-0

Տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու պատասխան հանդիպումները:

Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ մրցեց պորտուգալական «Բենֆիկայի» հետ:

«Բորուսիան» հաղթանակ տարավ  4:0 հաշվով և երկու հանդիպումների արդյունքներով դուրս եկավ հաջորդ փուլ (0:1, 4:0):

«Բորուսիա Դորտմունդ» 4-0 «Բենֆիկա»(1-ին խաղը՝ 0-1)

Գոլերը՝ Օբամեյանգ 4՛, 61՛, 85՛, Պուլիշիչ 59՛

 

 

Իսկ կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալել էր ֆրանսիական ՊՍԺ-ին:

Առաջին խաղում 4:0 պարտվելուց հետո «կապտանռնագույնները» սեփական դաշտում 6:1 հաշվով հաղթանակ տարան և երկու խաղերի արդյունքում  դուրս եկան քառորդ եզրափակիչ:

 «Բարսելոնա» 6-1 ՊՍԺ(1-ին խաղը՝ 0-4)

Գոլերը՝ 1-0՝ Սուարես 4՛, 2-0՝ Կուրզավա 40՛(ինքնագոլ), 3-0՝ Մեսի 50՛(11մ), 3-1՝ Կավանի 62՛, 4-1՝ Նեյմար 88՛, 5-1՝ Նեյմար 90՛(11մ), 6-1՝ Ռոբերտո 90+5՛ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին