Դիտեք նաև՝
Այսօր լրագրող Անի Քոչարը հրապարակել է իր մայրիկի լուսանկարն ու ջերմ խոսքերով գովերգել նրան: Անին անկեղծ խոսել է`նշելով, որ երբեմն բարկանում է և մեղքի զգացում ունենում, քանի որ իր մայրն անձնվեր է իր երեխաների և թոռների հանդեպ:
«Մորս սիրտը մի ողջ տիեզերք է կշռում․․․Մորս նման նվիրված, անձնուրաց ու հանուն երեխաների և թոռների ամեն ինչի պատրաստ տեսակ ես երբևէ չեմ հանդիպել։ Ողջ կյանքն ապրեզ մեզ համար․ երբեմն անգամ բարկանում եմ ու մեղքի զգացում ունենում։ Չնայած իր առողջական խնդիրներին՝ եկավ գոնե մեկ ամիս կողքս լինելու, հոգս մի փոքր թեթևացնելու, ավաղ այդ հաշված օրերն այնքան արագ թռչեցին։ Առաջիկայում մոր երկու վիրահատություն է սպասվում, ձեր աղոթքներում նրան էլ կհիշեք․․․ »,- նշել է Անին:
Անի Քոչարը 2 ամիս առաջ է երկրորդ զավակն ունեցել և վերջերս նշում էր դստեր 40 օրականը: Նա հրապարակել էր իր փոքրիկի մասնակցությամբ լուսանկար`կից պատմելով անցած 40 օրերի դժվարությունների մասին.
«Կարծես մի նոր փորձություն ու մարտահրավեր, պայքարի և փորձառության մի նոր դաս:
40 օր ցավի, անքուն գիշերների, տոկունության, կարգապահության, պատասխանատվության, բայց և օրհնության, սիրո, քնքշանքի…
Որդուս պարագայում բնական ճանապարհով, առանց հետևանքների ծննդաբերություն էր և կողքիս էին մայրս ու քույրս և չնայած, տակավին երիտասարդ ու անփորձ լինելուս, առավել հեշտ հաղթահարեցի (և հետո 12 տարի առաջ առողջականս ու ուժերս բոլորովին այլ էին):
Այս անգամ կեսարյան հատումն ինքնին վիրահատություն է իր հետվիրահատական խնդիրներով և անհարմարություններով, գումարվեց կողմնակի մի բարդացում (ծագեց էպիդուրալ ցավազրկումից. մեկ շաբաթ պարանոցից գլխին ճառագայթող անմարդկային ցավեր էի ունենում. կրծքով կերակրելու պարագայում էլ դեղորայքի հարցում շատ ազատ չես)»:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝