▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարիշելու եւս մեկ շաբաթ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների առաջադրման՝ օրենքով սահմանված ժամկետի մեկնարկին մնացել է մեկ շաբաթից պակաս ժամանակ, սակայն գործնական որեւէ քաղաքական ուժ դեռեւս պաշտոնապես չի հրապարակել իր համամասնական ցուցակը։

Դրանց մասին խոսում են բոլորը, ամեն օր մամուլում ամենատարբեր արտահոսքեր են հրապարակվում այս կամ այն ցուցակում այս կամ այն գործչի հայտնվելու կամ դրանից բացառվելու մասին, սակայն հրապարակային դաշտում դեռեւս որեւէ որոշակիություն չկա։

Ըստ էության՝ սա աբսուրդային իրավիճակ է, քանի որ, եթե քաղաքական ուժերն իսկապես ունեն ծրագրեր, իսկապես ունեն ուժեղ թիմեր, ինչպես բոլորն են կրկնում, ապա օր առաջ պետք է հրապարակեն նաեւ այն անձանց անունները, որոնք իրականացնելու են այդ ծրագրերը։ Մյուս կողմից՝ սա վկայում է այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները կուսակցությունների համար ոչ թե ծրագրեր, գաղափարներ իրացնելու, այլ ընդամենը որոշումների կայացման «շրջանակում» հայտնվելու հնարավորություն են։ Ծրագրերը, գաղափարները, ինչպես նաեւ՝ դրանց իրականացնողները հայտնվել են երկրորդական, երրորդական տեղում։

Որովհետեւ կարեւորը «բարիշելն է», որով զբաղված են գրեթե բոլորը։ Բնականաբար, ոչ ընտրողների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին