▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարի գալուստ Ջիմիների քաղաքամայր Երևան...»

Ֆեյսբուքյան օգտատեր Տ. Հակոբյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Զվարթնոց օդանավակայանի մուտքը... Բարի գալուստ Ջիմիների քաղաքամայր Երևան...»։

Թեման արձագանք է գտել նաև այլ օգտատերերի շրջանում։

Թարմացված․ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ ասեմ, որ հնդիկները մեզ բարեկամ ժողովուրդ են, պատմություն կարդացեք:
Սկսած Մադրասի խմբակից մինչև հայկական մեծ գաղթօջախ դարձած Հնդկաստանի տարբեր քաղաքներում ծավալած հայերի գործունեությունը միշտ ուղեկցվել է այդ խաղաղասեր ժողովրդի աջակցությամբ և համերաշխությամբ:
Հիմա Հնդկաստանից եկածները Հայաստանում անում են այն աշխատանքները, ինչը հայերը չեն ուզում անեն` սպասարկման ոլորտ, առաքում և այլն, ի՞նչ վատ բան կա դրա մեջ, իրենք համեստ և շատ բարի ժողովուրդ են և նման բոցեր անելուց առաջ կարծում եմ մտածել է պետք:
Մենք ընդհանրապես որևէ այլ ազգի կարո՞ղ ենք անուն չկպցնել, էն դեպքում, երբ մենք ենք հարյուրամյակներ շարունակ օգնության և աջակցության կարիք ունեցել այլ երկրներում` այդ թվում Հնդկաստանում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին