▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարգավաճ Հայաստանը» դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները  և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան են ուղարկել Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ-ն նախօրեին հայտարարել էր, որ հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ, սակայն դրա համար ԲՀԿ-ի պատգամավորների թիվը բավարար չէ, անհրաժեշտ է «Լուսավոր Հայաստանի» աջակցությունը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հերթին հայտարարել էր, որ այդ հարցով ՍԴ դիմելու լիազորություն պատգամավորները չունեն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին