Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ 8-ամյա Հայկ Մանուկյանի մոտ հայտնաբերվել է Մանկական ուղեղային կաթված հիվանդությունը: Բուժման համար երեխայի ծնողները դիմել էին մարդկանց օգնությանը: Վիրահատությունը պետք է տեղի ունենա ՌԴ-ում, որի համար անհրաժեշտ է ընդամենը $2000:
Life.panorama.am-ը հայտնում է,որ խոսելով Հայկի մոր հետ, տեղեկացել է, որ մի բարերար, ով չի ցանկացել հրապարակել անունը, փոխանցել է Հայկի վիրահատության համար անհրաժեշտ ողջ գումարը: