▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բառեր է շաղ տալիս օդի մեջ ու հաջորդ վայրկյանին ինքն իրեն հակասում, հերքում ու մնում անպատիժ. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհիհաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Ես էդպես էլ չեմ հասկանա, թե ինչպես՝ կինն ու տղամարդը, ստեղծված իրար համար, էդպես էլ չսովորեցին ԼՍԵԼ իրար, լսել և՛ ֆիզիկապես, և, որ լսածը ՏԵՂ ՀԱՍՆԻ:

Լսել- կնշանակի մարսել, ֆիլտրել,հասկանալ, ինչ-որ բան քաղել վերջապես այդ լսածից,

«ասողին լսող է պետք» հայտնի ասացվածքը տեղին է նշել,

ընդհանրապես մեր հասարակության մեջ ամենամեծ չարիքն է հենց դա. իրար չլսելը, ձևացնել, թե լսում են, բայց լսել միայն նրա համար, որ հակադարձեն, կամ մոռանան հաջորդ վայրկյանին, կամ « դե բան էր ասացինք էլի» դեմքով շարունակեն խաբել, կամ պատեհապաշտի պես օգտվեն՝ էնքան որ մի տեղ կես բառ լսածն ավելացնելով՝ բամբասանքի տեսքով, կամ ժամանակը սպանելու համար ձևական «հա, հա...» անելով էլի չլսելու տան...

Մի խոսքով, մեր կյանքում ինչ-որ բան կփոխվի, եթե ԼՍԵԼ սովորենք, հետևողականորեն այդ լսածը հիշել, հետամուտ լինել, պահանջել ու շարունակել՝ քաղելով մի իմաստուն բան:

Վայ էն տղամարդուն, ով բառեր է շաղ տալիս՝ օդի մեջ, ու հաջորդ վայրկյանին ինքն իրեն հակասում, հերքում ու խաբում... ու մնում անպատիժ:

Երիցս վայ..

Նմանների համար ոչինչ արժեք չունի. ոչ մարդը, ոչ սերը, ոչ էլ Հայրենիքը:

Ի վերջո պետք է սովորել ԼՍԵԼ, ու տարբերել սուտը, կեղծիքն ու շողոքորթությունը՝ իրականությունից»:

 Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին