▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տարիներ առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է փակել «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը եւ բացել քաղաքացիական Հայաստանի էջը: Վստահեցնում էր, որ իր վարչապետության ժամանակ «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտը չի գործելու։

Բայց, արի ու տես, ինչպես մյուս դեպքերում, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի կատարում իր խոստումը, այլ փաստացի հեղափոխական իշխանությունը «խնամի-ծանոթ-բարեկամ» խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել: Պարզվում է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ով նախկինում Ալեն Սիմոնյանի օգնականի պաշտոնն էր զբաղեցնում, իր բարեկամներին ԱԺ-ում աշխատանքի է տեղավորում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հասմիկ Հակոբյանը պատգամավորի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանության համար դիմեց Հասմիկ Հակոբյանին, որը, բնականաբար, չհերքեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է տուժի՝ մյուսի պաշտոնով պայմանավորված: Այսպիսով, պատգամավորը փորձում էր համոզել, թե իր հայրը ԱԺ-ում է աշխատում՝ ոչ իր գործոնով պայմանավորված, մինչդեռ հայտնի ճշմարտություն է, որ պատգամավոր Հակոբյանի հայրը աշխատանքի է տեղավորվել ԱԺ-ում, երբ Ալեն Սիմոնյանն է դարձել ԱԺ նախագահ, եւ նախկինում երբեք չի աշխատել ԱԺ-ում:

Ստացվում է՝ «ԽԾԲ»-ական գործելաոճը մերժող հեղափոխականները ոչ միայն չեն հրաժարվել նախկինների արատավոր բարքերից, այլ հենց իրենք են «ԽԾԲ»-ն ծաղկեցրել գրեթե բոլոր ոլորտներում:

Շարունակելի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին