▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարև, ես խուլ եմ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18.00, հրավիրում ենք ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցի՝ միասին տոնելու խուլերի միջազգային օրը:

Արդեն մի քանի տարի է սեպտեմբերի չորրորդ կիրակին՝ Խուլերի միջազգային օրը, Հայաստանի խուլերը նշում են Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցում: Տոնն անց է կացվելու «Բարև, ես խուլ եմ» խորագրով:

Շուրջ 11 տարի առաջ Տ. Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ ու աջակցությամբ Տ. Եսայի քահանա Արթենյանը սովորեց ժեստերի լեզուն և սկսեց առանց թարգմանչի աշխատել նրանց հետ; Այս տարիների ընթացքում խուլերը ոչ միայն համախմբվեցին Հայ Եկեղեցում, այլ նաև բազմաթիվ տեղեկություններ ու գիտելիք սկսեց հասանելի լինել նրանց. ստեղծվեց ժեստերի հոգևոր բառարան, նկաահանվեցին տարբեր տեսանյութեր, որոնք բացատրում են Հայ Եկեղեցու խորհուրդները, բարեպաշտական սովորությունները:

Խուլերն ամեն կրակի մասնակցում են Ս. Պատարագին: Զուբեյդա Մելիքյանի սուրդոթարգմանությամբ նրանք հաղորդակից են լինում Ս. Պատարագին խորհրդին ու ընկալում են քարոզը: Նրանցից առավել համարձակներն անգամ շապիկ են հագնում ու բարձրանում են Ս. Խորան՝ մասնակցելով ծեսին:

Խուլերի համայնքը ակտիվ մասնակցում է Արարատյան Հայրապետական թեմի բոլոր միջոցառումներին և իրենց թատերական, երաժշտական ու պարային կատարումներով հուզում բոլորին:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին