▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձրաստիճան ոստիկանի «համեստ» դղյակն ու թանկարժեք մեքենաները. «Հայկական Ժամանակ»

Լուսանկարում պատկերվածը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի մեղմ ասած, տունն է: Այս դղյակը գտնվոմ է Նոր Արեշի 5-րդ փողոցի վրա՝ այսպես կոչված «45-ի ԱՏՍ»-ի դեմ դիմաց: Թե ում անունով է գրանցված դղյակը, «Հայկական Ժամանակ»-ին չի հաջողվել պարզել: ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի այդ հարցին չի պատասխանել, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել:

Նա չի պատասխանել նաև, թե ում անունով են գրանցված նույն Ռոմա Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների կողմից շահագործվող մի շարք թանկարժեք մեքենաները: Խոսքը մասնավորապես 05QQ005 պետհամարանիշով «Մերսեդես G550»- ի, 05VV005 պետհամարանիշով «Բենթլիի», 91ՍՈ111 պետհամարանիշով «Պորշի», 005DD05 պետհամարանիշով «Ռենջ հովերի», 14RR014 պետհամարանիշով «Տոյոտա Պրադոյի» մասին է:

ՀՀ օրենսդրությունն իրոք թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել: Ու ինչպես նկատեցիք, ոստիկանությունն այս դեպքում չի շեղվում օիենքից: և ՀՀ օրենսդրության սահմաններում ՀՀ քաղաքացին չի կարող իմանալ, թե ախր այդ ինչպե՞ս է ՀՀ բարձրաստիճան ոստիկանի տիրապետության տակ հայտնվում «Բենթլի». «Պորշ», «Ռենջ Ռովեր»...: Որտեղից է մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը մի քանի հարյուր հազար դոլարանոց տուն ձեռք բերում:

Խոսակցություններ կան, որ Ռոմա Մկրտումյանը բիզնես է անում Մերժ Սարգսյանի եղբայր Մաշիկ Սարգսյանի հետ: Այս հարցով մեկնաբանության համար Աշոտ Ահարոնյանին թերթը չի դիմել, չէ՞ որ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական հարաբերությունների և բիզնես-գործընկերների մասին տեղեկություններ տրամադրել, առավել ևս երբ խոսքը բարձրաստիճան ոստիկանի մասին է, ում' օրենսդրությունը ընդհանրապես թույլ չի տալիս բիզնեսով զբաղվել:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին