«Սառցե դույլ» ֆլեշմոբին միացել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սակայն ոչ` իրական: Կեղծ «Օբամայի» տեսանյութը, որտեղ նա իր գլխին սառույցով լի սառը ջուր է լցնում, ընդամենը մի քանի օրում Youtube-ում հավաքել է ավելի քան 2 միլիոն դիտում:
Տեղեկացնենք, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես է տվյալ տեսանյութին արձագանքել ԱՄՆ իրական նախագահ Բարաք Օբաման: