Բաքվում հերթական հիստերիան է...Ազերիական կայքերից մեկը ապացույցներ է ձեռք բերել, ըստ որի ՌԴ-ում տրամադրվող վարորդական վկայականներում որտեղ նշված է վկայականի տիրոջ ԾՆՆԴՅԱՆ վայրը նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը...Կարելի է ասել, որ ՌԴ ՆԳՆ-ն, ով պատասխանատու է այդ վկայականների տրամադրման համար ճանաչում է Արցախի անկախությունը...
Հ.Գ.Չեմ կասկածում, որ վաղն ևեթ Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՆԳՆ-ն Մոսկվայից կպահանջեն վերականգնել «պատմական ճշմարտությունը» և հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...Ազերիական կայքն առաջարկում է սույն վարորդական վկայականի տիրոջ ծննդավայր գրանցել «ԼՂԻՄ. Ադրբ.ՍՍՀ» կամ «Ադրբ.ՍՍՀ», քանի որ նա ծնվել է 1985 թ-ին...Հետաքրքիր է,իսկ ով ծնվել է 1988 թ-ից հետո Արցախում ո՞ր պետությունը պետք է նշվեն որպես ծննդավայր...Կրկին Ալիևների սուլթանությո՞ւնը...