▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում ձերբակալել են մեքենայում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի´ գնա»-ն լսող վարորդին

Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է սոցկայքում հայկական երգ տարածած վարորդին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվում անցկացված անհետաձգելի օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է անձը, որը սոցկայքում հրապարակել է կադրեր, որոնցում երևում է՝ իր մեքենայի սրահում հայկական երգ է լսում:

Պարզվում է` մեքենայում հնչել է հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի´ գնա» երգը:

Դեպքի մանրամասները բացահայտելու համար ձեռնարկվում են համապատասխան գործողություններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին