▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել Մել Գիբսոնի ֆիլմերը հայերին աջակցություն հայտնելու պատճառով

Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնի` Արցախում հակամարտության առնչությամբ հայ ժողովրդին աջակցություն հայտնելուց հետո, Ադրբեջանի մայրաքաղաքի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել նրա մասնակցությամբ ֆիլմերը։

Հիշեցնենք, որ դերասանը տեսաուղերձում նշել էր, որ միշտ հարգել է հայ ազգին եւ ամերիկահայերի շրջանում շատ ընկերներ ունի, որոնք իրեն պատմում են իրենց տառապանքի, մտերիմների կորստի մասին։

«Աղոթում եմ ձեզ համար։ Նաեւ աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի։ Եվ որ հզոր տերությունները միջամտեն ու ճանաչեն ստեղծված իրավիճակը։ Ես հույս ունեմ, որ դուք խաղաղության կհանգեք»,- ասել էր Մել Գիբոսնը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին