Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության գագաթնաժողովը։ Ընդունված հռչակագրի 5-րդ կետը վերաբերում է հակամարտություններին: Եվ հենց այս կետն էր հարուցել ադրբեջանցի պատվիրակների զայրույթը։ Այստեղ նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները լիակատար աջակցություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ԼՂ հակամարտության հարցում, և 2009 թվականից նախագահների ընդունած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Ռիգայում ընթացող գագաթնաժողովը նախագահող Սերջիո Մատարելլա Մոգերինին վրդովվել և չնախատեսված ընդմիջում է հայտարարել. վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը՝ դրանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող ձևակերպումների պատճառով: Ադրբեջանական կողմի այս քայլը հարուցել է եվրոպական երկրների ներկայացուցիչների հիասթափությունը:
Ըստ որոշ լուրերի, Եվրոպացի դիվանագետների եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հեռախոսային բանակցություններից հետո, Բաքուն ի վերջո համաձայնել է ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։