▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանտարկված ազատամարտիկները ցանկանում են գնալ սահման

a1plus.am-ը գրում է. «Վարդաշեն» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող մոտ 40 բանտարկյալ պատրաստ է մեկնել ԼՂՀ՝ սահմանները պաշտպանելու համար։ Այս մասին կայքին հայտնեցին հենց նրանք՝ նշելով, որ չեն կարող լինել լսողի դերում, թե ինչ է տեղի ունենում սահմանին։

«Այդ ինչպե՞ս է լինում, որ Ադրբեջանը նույնիսկ ցմահ ազատազրկվածներին է ուղարկում սահման, իսկ մենք չենք կարող գնալ այնտեղ»,- վրդովված ասում էին ազատազրկված ազատամարտիկները։

Նրանք հիշեցնում են, որ իրենք էլ ներդրում են ունեցել արցախյան հերոսամարտում և չեն կարող այսօր տեսնել, թե ինչպես են 18-19 տարեկան երեխաները զոհվում կամ վիրավորվում։

Ազատազրկված ազատամարտիկները նաև նշում են, որ ռազմական գործողությունների ավարտից հետո պատրաստ են կրկին վերադառնա կալանավայր։

 

Նյութը՝ սկզբնաղբուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին