▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկերի միավորման գործընթացը պետք է ավարտին հասցվի մինչեւ հունվարի 1-ը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Արդշինբանկ» ու «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ները երեկ տարածել են համատեղ հայտարարություն, որով ազդարարել են այդ երկու բանկերի միավորման մասին: Ըստ հաղորդագրության՝ գործարքը ավարտվել է դեռ անցած շաբաթ` հոկտեմբերի 7-ին: Ըստ էության «Արդշինբանկը» գնել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» բաժնետոմսերը եւ արդեն միավորված բանկը կկոչվի հենց «Արդշինբանկ»:

«Միացման արդյունքում ֆինանսական կառույցը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների եւ մասնաճյուղային ցանցի առումով եւս։ Միացումից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս երկու բանկերի միավորումը պայմանավորված է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նոր չափանիշներով, ըստ որի՝ ՀՀ գործող բանկերի կապիտալի չափը պետք է կազմի 30 միլիարդ դրամ մինչ այժմ գործող 5 միլիարդի դիմաց: Այս նոր չափանիշը գործողության մեջ մտնելու վերջնաժամկետը 2017 թվականի հունվարի 1-ն է: Մինչ այդ բանկերի միավորման գործընթացը Հայաստանում պետք է ավարտված լինի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին