Մեզ մոտ ոչ թե աշխատում են, որ փող ունենան, այլ փող են հավաքում, որ տան մեկին ընդունվեն աշխատանքի:
Մեզ մոտ ոչ թե փող ունեն, որ տարին մեկ ասֆալտ են փռում, այլ ասֆալտ են փռում, որ փող ունենան:
Մեզ մոտ ոչ թե բուհ են ընդունվում, որ սովորեն, այլ մի լավ պարապում-սովորում են, որ ընդունվեն ու էլ չսովորեն:
Մեզ մոտ ոչ թե պայքարում են կոռուպցիայի դեմ, որ լավ ապրեն, այլ կոռուպցիայով են պայքարում վատ ապրելու դեմ: