▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակում զոհ ունենք

Թարմացված․ Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արտաշատից է այսօր սպանված զինվորը:
Ու ՊՆ-ն դեռ լուռ է:
Ինձ փոխանցեցին` գյուղապետը հասցրել է որդու մահվան գույժը ծնողներին:
Ուրեմն ինչու չի հաղորդվում պաշտոնապես, տրամաբանությունը երևի փնտրենք քննչականի վարքագծի մե՞ջ:
Երկու վարկած է շրջանառվում, երկուսն էլ հրամկազմի շահերից չի բխում»:

***

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորից զոհ ունենք բանակում:
Հերթական սպանված զինծառայողի տարին չի լրացել, որ զորակոչվել է Հայկական բանակ:
Դեպքն այսօր առավոտյան է տեղի ունեցել` ըստ որոշ աղբյուրների ծառայակցի հետ կոնֆլիկտից հետո..
Բայց ինչպե՞ս... Հանգամանքների մասին հուսանք՝ ինքնասպանության վարկածով միանգամից բոլոր հարցերի պատասխանները չի տրվի:
Պապիկյան Սուրենի պահած բանակում հերթական զոհը` նորից ներսի կարգապահական բացերի հետևանքով»:

***

Այսօր շարքային զինծառայող է սպանվել Տավուշի զորամասերից մեկում, առայժմ հայտնի չէ ինչ հանգամանքներում։ Զինծառայողը 7 ամիս առաջ էր զորակոչվել բանակ, հայտնում է Եվրոմեդիա24.com-ը ու հավելում․ «Ժամեր անց, իհարկե, ՊՆ-ը կհաստատի լուրը, ավանդաբար, ինչպես վերջին շրջանում, արդյո՞ք կտարածի ինքնասպանության վարկածը, թե՞ զինընկերոջ հետ կոնֆլիկտի պատճառը՝ որպես վարկած, կամ թշնամու կրակոցից է սպանվել։

Սպասենք ՊՆ հաղորդագրությանը։

Կայքի աղբյուրը հայտնում է՝ համեյնայն դեպս դեպքը տեղի է ունեցել այսօր զորամասի տարածքում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին