▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակում ծառայող հայ ձյուդոյիստը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի գավաթակիր

Աթենքում մեկնարկել է ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի Գավաթի խաղարկությունը:

Մրցումային առաջին օրը, ապրիլի 2-ին,  մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 60 կգ, 66 կգ և 73 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:

55 կգ քաշային Շահեն Աբաղյանը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ թուրք Չելիկ Էմրեի նկատմամբ, այուհետև հաղթեց վրացի Գիորգի Նիազաշվիլիին և Զուրաբ Կախնիաշվիլիին: Եզրափակչում հայ ձյուդոյիստը պարտության մատնեց ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլիին և դարձավ Եվրոպայի գավաթակիր:

Տեղեկացնենք, որ Շահեն Աբաղյանը ծառայում է ՀՀ Բանակի կենտրոնական մարզական ակումբում: 2015 թվականի լավագույն զինվոր-մարզիկների տասնյակում է:

Ապրիլի 3-ին մրցագորգ դուրս կգան 81 կգ, 90 կգ, 100 կգ և 100+ կգ քաշային կարգի մարզիկները:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին