▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակը ներգրավված է եղել մարտի 1-ի դեպքերին. գումարտակի շտաբի նախկին պետի բացահայտումը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է գումարտակի շտաբի պետ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հետաքրքիր բացահայտումներ է արել: Նա ասել է, թե բանակը ներգրավված է եղել մարտիմեկյան իրադարձություններին, մասնակցելով կատարվածին:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես ինքս լինելով զինվորական կարող եմ ասել, որ այդ օրը` մարտի մեկին, գումարտակը Վանաձորից տեղափոխվել է Երեւան ժամը 3-ին: Այդ օրը ժամը 3-ին տագնապ է հնչել, եւ գումարտակը` տեխնիկայով, անձնակազմի հետ միասին տեղափոխվել է Երեւան: Բանավոր կերպով տագնապ է տրվել, եւ վերադասի կողմից նշվել է ուղղությունը` որտեղ պիտի գնանք: Մենք գնացել ենք Երեւան` Օրբելի փողոց եւ այնտեղ կանգ ենք առել: Այնուհետեւ հաջորդ օրվանից մեր գումարտակը տեղակայված է եղել ձկան խանութի խաչմերուկին, եւ այնտեղ ծառայություն է իրականացվել», – նշեց Խաչատրյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդ որում, այդ օրերին հրամաններն ամբողջությամբ չկատարելու համար նրան պաշտոնանկ են արել եւ հեռացրել համակարգից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին