ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին Անդրանիկ Քոչարյանը խոսեց սահմանային իրավիճակի մասին. «Այս պահի դրությամբ ՀՀ սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է, բանակը գտնվում է կապույտ մարտական վիճակում, հասկացողները հասկացան՝ ինչ եմ ասում, դա նշանակում է, որ հանգիստ վիճակը պահպանվում է նաև մեր ԶՈՒ-ի կայուն գործողությունների դրևսորման արդյունքում»:
Պատգամավորը հաջողություն, անփորձանք ծառայություն մաղթեց ՀՀ զինված ուժերին։