«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Սամվել Բալասանյանը վերադառնում է Երեւան, քանի որ Գյումրիի նորընտիր քաղաքապետը պաշտոնավարելու է մինչեւ տարեվերջ: ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀԿ-ում այլեւս նրա հետ հույսեր չեն կապում ԱԺ առաջիկա ընտրություններում գոնե 20-30 % ձայն ապահովելու առումով: Բալասանյանի հարցը կլուծվի մինչեւ ընտրություններ՝ ավելի ստույգ հենց այն պահին, երբ գտնվի համապատասխան փոխարինողը: Ընտրությունը երկու տարբեր թեկնածուների միջեւ է, անունները չեն հրապարակվում՝ տվյալ անձանց հարվածի տակ չդնելու համար:
ՀՀԿ-ն կկողմնորոշվի հանրությանը շատ հայտնի եւ համեմատաբար անհայտ թեկնածուների միջեւ՝ փորձելով պարզել, թե ով ավելի օգտակար կարող է լինել ընտրություններում: Սամվել Բալասանյանը կհեռանա «իր դիմումի համաձայն»։ Ամենայն հավանականությամբ, շրջանառության մեջ կդրվեն «առողջական խնդիրները»: Ասում են, թե ինքը՝ Սամվել Բալասանյանը, ըստ լուրերի, մտադիր է վերադառնալու Երեւան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում