▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բալասանյանը կրտսեր որդու հարցերն արդեն լուծել է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն գրել էինք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակի կազմումը վստահված է նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Իսկ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցանկանում է կրտսեր որդուն «խցկել» այդ ցուցակի մեջ:

Մեր տեղեկություններով` նրան վերջապես հաջողվել է լուծել որդու հարցերը: Նա ՀՀԿ վերնախավից «դաբրո» է ստացել ու անմիջապես գործի անցել:

Արդեն ձևավորում են կրտսեր Բալասանյանի քարոզարշավը կազմակերպող թիմը: Ակտիվ հանդիպումներ են սկսել հեղինակություն վայելող գյումրեցիների հետ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին