Արդեն տեղեկացրել ենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հացադուլ անող ուսանողներից մեկին տարել են քաղմաս:
Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել` մանրամասներ ներկայացնելով.
«ժողովուրդ ջան, Յուրին դուրս ա եկել, մեզնից ներողություն են խնդրում, իրենց բակում մեքենայի գողություն է եղել իր անունով: Խնդիրը եղել սա, ինձ այդպես ասեցին: Հիմա ինքը դուրս է եկել, կմիանա մեզ: Յուր ջան, սպասում ենք քեզ ու քո հումորներին»: