«Հայրենիքի պաշտպանությունը կատարող ժամկետային զինծառայողին ինչո՞ւ աշխատավարձ չեն տալիս»,-Պաշտպանության նախարարին հարցրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Վիգեն Սարգսյանը ողջունոց պատգամավորի գաղափարը՝ ասելով.
«Եթե որպես պատգամավոր առաջարկեք նվազագույն աշխատավարձ վճարել զինվորին, պատրաստ եմ Ձեզ հետ երկար ճանապարհ անցնել՝ այդ փողը և՛ որոնելու, և՛ վճարելու առումով: Ես երջանիկ կլինեմ, եթե ժամկետային զինծառայողը կամ իր ընտանիքը նվազագույն 55.000 դրամը ստանա»:
Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյայում սկսվել է ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկումները, որով յուրաքանչյուր աշխատողից ամեն ամիս պետք է գանձվի 1000 դրամ: