▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բադալյան եղբայրների կողմից տրամադրվել է աջակցություն 60 մլն դրամ Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնին

Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները, հավատարիմ մնալով որդեգրած ռազմավարությանը, շարունակում են բարեգործական գործունեությունն՝ այս անգամ աջակցություն է տրամադրվել Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնին:

/filemanager/uploads/2022/03/week-5/277455932_377875500679046_5405970270321180812_n.jpg

Ուշադրության առանցքում կրկին անգամ վիրավոր զինվորներն ու զինվորական հաշմանդամներն են:

Բադալյանների ընտանիքը տրամադրել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ վերականգնողական կենտրոնին: Նվիրատվության շրջանակներում իրականացվելու է Զինվորի տան թողունակության մեծացման ծրագիր: Կենտրոնը գործում է բարեգործական հիմունքներով՝ բացարձակ անվճար վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիների համար և մինչ օրս բուժում է ստացել շուրջ 6000 հաշմանդամ:

Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնը ոչ միայն աջակցում է կարգավորելու առողջական խնդիրներները, այլ մի շարք Կրթական, Սոցիալական և Գյուղատնտեսական ծրագրերի շրջանակում օգնում է զինհաշմանդամներին ստանալ ժամանակակից մասնագիտություն

իրենց հարմար պայմաններում՝ լինելով մրցունակ աշխատաշուկայում:

Բադալյան եղբայրները և Ընտանիքին պատկանող ընկերությունների խումբը միշտ հանդես է եկել տարբեր սոցիալական ծրագրերով ի աջակցություն զինծառայողների:

Այս պահին շուրջ 100 զինծառայող մասնագիտական ուսուցում է ստանում և հետագայում աշխատանքով կապահովվի SoftConstruct ընկերությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին