▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացվել է Ֆասթ Բանկի 33-րդ՝ «Հին Նորք» մասնաճյուղը

Ֆասթ Բանկն ընդլայնել է մասնաճյուղային ցանցը և բացել նոր մասնաճյուղ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

«Հին Նորք» մասնաճյուղը, Բանկի նորարարական մոտեցմանը համապատասխան, կահավորված է ժամանակակից ոճով ևհագեցած է բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ու տեխնոլոգիաներով։։ 
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Նորքում և հարակից տարածքներում բնակվող, աշխատող մեր հաճախորդներն արդեն կարող են սպասարկվել Ֆասթ Բանկի նոր մասնաճյուղում։ Այն պատրաստ է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթև պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն տրամադրել մեր քաղաքացիներին», - նշել է Ֆասթ Բանկի Մանրածախ բիզնեսի կառավարման ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը։ 

Ելնելով հաճախորդների համար բարձրակարգ և հարմարավետ սպասարկում ապահովելու առաջնահերթությունից՝ Ֆասթ Բանկն ընթացիկ տարում շարունակելու է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին