«Բացե՛ք դուռը, ջարդելու եմ՝ մտնեմ». Փաշինյանի, նրա կնոջ, Ալիևի, ՔՊ-ական պատգամավորների լուսանկարները՝ շպրտեցին մայթին
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների ծնողները, ԱԺ նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը գետնին նետեցին վարչապետի, նրա կնոջ, Ալիևի, ՔՊ-ական պատգամավորների լուսանկարները: |
«Նիկո՛լ, ասում էիր՝ էս դուռը ձեր դուռն է, ով ուզում է՝ կարող է քացիներով ջարդել ու մտնել: Հիմա, ոստիկաննե՛ր, ձեզ եմ ասում, բացեք, ես ջարդելու եմ՝ մտնեմ, թույլ տալո՞ւ եք, սա իմ դուռն ա, իմ երկրի ղեկավարն ասել ա՝ սա քո դուռն ա, ցանկացած քաղաքացի կարող է քացով ջարդել ու մտնել: Իհարկե, թույլ չեք տա»,- Կառավարության շենքի մոտ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: |