ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը մեկնաբանել է ՌԴ որոշ քաղաքացիների՝ ՀՀ մուտքի արգելքին։ Նա, մասնավորապես, նշել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ քաղաքացիների՝ լրատվամիջոցների ղեկավարների, պատգամավորների, Հայաստան մուտքի արգելքին։
«Մենք ակնհայտորեն վատ ենք վերաբերվում դրան. Հայաստանը մեր մեծ ընկերը, դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է։
Եվ, բնականաբար, մեր երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը պարտավորեցնում են պաշտպանել երկկողմ հարաբերությունները այդպիսի դեպքերից»,- նշել է նա։