▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ կադրեր 5 մարդու կյանք խլած վոլգոգրադյան ահաբեկչությունից

Ռուսական «Россия 24»-ի եթերում հայտնվել են բացառիկ կադրեր՝ Վոլգոգրադի ահաբեկչությունից, որին զոհ է գնացել 5 մարդ:    

Տեսանյութում երևում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսը շարժման մեջ է եղել:

Ավելի ուշ,  ականատեսներից մեկը ոստիկանությանը պատմել է, որ պայթյունը որոտացել է անմիջապես այն պահին, երբ կանգառներից մեկում ավտոբուս է բարձրացել 30 –ամյա Դաղստանի քաղաքացի Նաիդա Ասիյալովան: Ենթադրվում է, որ հենց նա է ահաբեկչություն իրագործողը:  

Վերջին տեղեկություններով զոհվել է 5 մարդ, ևս  32-ը հոսպիտալացվել են:  Ինչպես հաղորդում է РИА Новости-ն տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին