Արդեն տեղեկացրել էինք այն մասին, որ դեկտեմբերի 2-ին Լոնդոնում կայացել է «Victoria's Secret» ապրանքանիշի ամենամյա ցուցադրությունը, որի ժամանակ աշխարհի լավագույն մոդելները ցուցադրել են ներքնազգեստի շքեզ հավաքածուներ, ժանյակազարդ կորսետներ և, իհարկե, 2 միլիոն դոլար արժողությամբ հայտնի երկու կրծկալները: Տեղեկացնենք, որ ցուցադրությունից հետո տեղի ունեցած խնջույքի ժամանակ երգչուհի Թեյլոր Սվիֆթին, ում կատարումների ներքո մոդելները ցուցադրության ժամանակ բարձրացել են բեմ, «բռնացրել» են «հրեշտակներից» մեկի` մոդել Կառլի Կլոսի հետ համբուրվելիս: Տեղեկացնենք, որ այն լուսանկարը, որը որ հայտնվել է համացանցում բավական մեծ աղմուկ է բարձրացրել:
Տվյալ դեպքի հետ կապված նշենք, որ ոչ Թեյլորը և ոչ էլ Victoria's Secret-ի մամլո-ծառայությունը դեռ ոչ մի մեկնաբանություն չեն տվել: