ASEKOSE.am-ի թղթակիցը նախօրեին՝ երեկոյան ժամերին, ականատես է եղել, թե ինչպես են Եհովայի վկաներ աղանդի ներկայացուցիչները բացահայտ հոգեորսությամբ զբաղված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում՝ Գրիբոյեդովի արձանի հարևանությամբ: Մեր հարցին ի պատասխան՝ երիտասարդներն առանց տատանվելու ներկայացան որպես Եհովայի վկաներ, իսկ երբ շեշտեցինք աղանդ բառը, փորձեցին բանավիճել բառի շուրջ: Հատկանշական է, որ նույն պահին մի երիտասարդ փորձում էր ապացուցել, որ «Եհովայի վկաներ»-ն աղանդ է, իսկ անցորդներից ոմանք չէին թաքցնում զայրույթը, որ փողոցում բացահայտ քարոզչությամբ են զբաղված: Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանը նշեց, որ իրավասու չէ նրանց հեռացնել:
Բացահայտ հոգեորսություն՝ Երևանի կենտրոնում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet