Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Բարև Զորավար, Ձեր համարը չունեի, դրա համար չերեզ Ցուկ եմ ասելիքս փոխանցում:
Լավ, լեզվիս չտալով շարունակեմ` ես Ձեզ մեղադրում եմ հակաժողովրդավարության մեջ, ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչ ընդդիմությանը հալածելու մեջ:
Արդեն որերորդ անգամ մեր միասնական ընդդիմությունը Հայաստանի քաղաքներում մեծ հանրահավաքներ է անում և ամեն անգամ համարյա բոլոր ելույթ ունեցողները խոսում են մեկ հիմնական թեմայի մասին, որին դուք այդպես էլ շան տեղ չեք դնում:
Բոլոր միտինգների գրեթե բոլոր ելույթների ամենասուր հատվածն այն մասին է, որ հնարավոր է հաջորդ անգամ ճանապարհները փակեն, որ ուզում են ճանապարհները փակեն, որ մտածում են ճանապարհները փակեն կամ փսփսում են ճանապարհները փակելու մասին:
Զորավար, մեռնեմ ես քո համբերատար ջանին, բա դու չե՞ս լսում էս ամենը: Բա մարդկանց կոկորդը պատռվեց: Բա մի սթից ճանապարհն ինչ ա, մի թեթև փակի էլի, որ մարդիկ լայնածավալ պայքարի թեմա ունենան, բա սենց ո՞նց կլինի, բա խիղճ չունե՞ս: ՀՀ Ոստիկանության այսօրինակ հակաժողովրդավարական պայքարը ես դատապարտում եմ և պահանջում եմ որևէ ճանապարհ փակել՝ դրանով իսկ դադարեցնելով անուղղակիորեն ճնշել մեր ընդդիմության պայքարը:
Շնորհակալություն
Հ.Գ. Հա մեկ էլ մի բան էլ իմ համար էլի արեք, խնդրում եմ էն աստղով տոյոտա քշող տղերքին ասեք քիչ վրես ակտ գրեն էլի, ախր էլ ծախելու բան չմնաց:
Անկախ Հայաստան